Մոսկվայում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու դեմքին նորից կանաչ դեղանյութ են լցրել։ Այս մասին Twitter –ի իր միկրոբլոգում հայտնում է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Նրա խոսքով՝ Նավալնու համար շտապ օգնություն են կանչել, քանի որ դեղանյութը լցվել է նրա աչքին։