Կամբոջայի մշակույթի ու արվեստի նախարարությունը արգելել է դերասանուհի Դենի Կվանին նկարահանվել կինոյում առաջիկա մեկ տարվա ընթացքում, հայտնել է The Cambodia Daily-ն։
Արգելքի պատճառն այն է, որ նրա հագնվելու ոճը չի համապատասխանում նախարարության վարքագծային կանոններին։ Այդ կանոնները ընդունվել են 2010-ին ու նախատեսված են արվեստի, մշակույթի, ավանդույթների ու ազգի ինքնության պահպանման համար։
Պատիժների ու քաջալերման հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Չամրոուն Վանտան պարզաբանել է, որ Քվանը խախտել է կանոնները, որոնք վերաբերում են ազգային էթիկային ու բարեպաշտությանը։ «Մենք արդեն նրան հրավիրել ենք բացատրությունների համար ու նա խոստացել է հետեւել մեր խորհուրդներին, բայց շարունակում է իրեն առաջվա պես պահել»,- դժգոհել է նա։
24-ամյա դերասանուհին պատմել է, որ իր պատժի մասին համացանցից է իմացել։ Նա ասում է, որ չի հասկանում , թե ինչու են հատկապես իրեն արգելել նկարահանվել։ Նրա խոսքով կամբոջացի բազմաթիվ դերասաններ նկարահանման հարթակում իրենց շատ ավելի զգայական են պահում, համբուրվում են էկրաններին ու նկարահանվում էրոտիկ տեսարաններում։



























