ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները Լիսաբոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ համաձայնության են եկել եվրաատլանտյան տարածաշրջանի հակատանկային պաշտպանության տարածքային համակարգի ստեղծման շուրջ, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Համակարգը պատասխան է մեր ժամանակների մարտահրավերներին: Մենք անհամբերությամբ սպասում ենք ապագայում Ռուսաստանի հետ այդ ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ ոլորտին առնչվող վտանգները կիսելու պատրաստակամությանը»,- հավելել է Օբաման:
Նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ղեկավարները նոյեմբերի 20-ին տեղի ունեցող գագաթնաժողովի ժամանակ կհրավիրեն ՌԴ-ին՝ ի դեմս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցել «Եվրո-ՊՐՈ» նախագծին:




























