«Ժամանակ»-ին հասած նախնական  տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի սպանության պատճառը եղել է հետեւյալը.  Ռ. Ավետիսյանը արգելված գոտու առաջին գիծը հատելիս չի պատասխանել «պոստի» պահախմբի «ասա նշանաբառը» հրահանգին եւ շարժվել դեպի երկրորդ «պոստի» ուղղությամբ: Պատասխան չստանալուց հետո հրահանգել են` կանգնել , որին չի ենթարկվել , ինչին հետեւել են կրակոցները: Լավատեղյակները պնդում են, թե նա գիտակցված է հատել արգելված գոտին ` հասկանալով , թե ինչ է սպասվում իրեն: Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից :

Նրա դին տեղափոխվել է Երեւան ` դիահերձման ու փորձաքննության նպատակով: