iPhone8-ը կդառնա Apple-ի ամենաթանկարժեք սմարթֆոնը: Ըստ փորձագետների` սովորական սմարթֆոնի արժեքը կսկսվի հազար դոլարից, իսկ 256  ԳԲ հիշողությամբ մոդելը կարժենա 1099 դոլար, հաղորդում է Oane-ը:

Սմարթֆոնի բարձր գինը հիմնավորված է: Սմարթֆոնն աչքի է ընկնում նոր դիզայնով, մեծ էկրանով ու բազմաթիվ գործառույթներով: Իր տեխնոլոգիական հատկություններով այն գերազանցում է նախորդ մոդելներին:

Բազային iPhone 8-ը` 128 ԳԲ հիշողությամբ, կարժենա  1000 դոլար: Այն 130 դոլարով ավելի թանկ է, քան iPhone 7 Plus-ը: 256 ԳԲ հիշողություն ունեցող մոդելն արժե 1099 դոլար: