Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Ադրբեջանի մոնիտորինգային խմբի համազեկուցողներ մալթացի Ջոսեֆ Դեբոնո Գրեհը եւ իսպանացի Պեդրո Ագրամունտան մոնիտորինգային գործընթացի հերթական այցելությունն Ադրբեջան կկատարեն 2011թ. փետրվարին:

2001-ին Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց կատարմանը հետեւում է Մոնիտորինգային կոմիտեն, գրում է  Trend-ը:

ԵԽԽՎ-ն ողջունել է Ադրբեջանում երիտասարդական շարժման ակտիվիստներ Էմին Միլիի եւ Ադնան Գաջիզադեի ազատ արձակումը: