Թերթը գրում է, որ կիրակի օրը Վայոց ձորից Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում մի քանի տեղ ուղեկալներ էին դրված, հայ եւ ռուս սահմանապահները, ՀՀ ոստիկանների հետ համատեղ զինված, մեկ առ մեկ ստուգում էին բոլոր մեքենաների ուղեւորներին՝ պահանջելով փաստաթղթեր: Միկրոավտոբուսների վարորդներին էլ հարցուփորձ էին անում, թե՝ ուղեւորների մեջ կասկածելի մարդ չե՞ն նկատել: Սուրենավան գյուղի «պոստի» մոտ իրավապահները կանգնեցրել են Վայքից եկող միկրոավտոբուսը, որի մեջ է եղել նաեւ «Առավոտ»-ի թղթակիցը: Թերթի հարցին ի պատասխան, ոստիկանները որեւէ հստակ բան չեն ասել, սակայն ռուս սահմանապահներից մեկը պատահաբար «բերանից թռցրել է», որ մարդ են փնտրում:
Նշենք, որ արդեն 7-8 օր է՝ Վայոց ձորի բնակիչները խոսում են մեր երկիր ներթափանցած թուրք լրտեսների մասին, որոնք, ըստ տեղեկությունների, նպատակ են ունեցել ջրամբարներին ու ռազմավարական նշանակության այլ օբյեկտներին մեծ վնաս հասցնել: Օրերս այս առնչությամբ ԱԱԾ-ից հայտնել էին. «Ոչ մի լրտես էլ չկա, դրանք ընդամենը ուսումնավարժանքներ են եղել: Պարզապես այնքան լավ են անցկացրել, որ ժողովրդի մեջ նման տպավորություն է ստեղծվել»: Այս պատասխանի ֆոնի վրա ուշագրավ էր ԱԱԾ-ի երեկվա տարածած հայտարարությունը, ըստ որի՝ Սուրենավանի մոտակայքում իսկապես 7 սահմանախախտ են ձերբակալե;» «Առավոտ»-ը ՀՀ ոստիկանությունից էլ է հետաքրքրվել, թե ինչ են փնտրում Արարատի ճանապարհին: Ի պատասխան հայտնել են, որ «կանեփ-կակաչ», «կանալ» հերթական միջոցառումն են անցկացնում, սակայն երբ թերթը հարցրել է, թե ո՞ր օրվանից են ռուս սահմանապահներն էլ մասնակցում այդ միջոցառումներին, ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ ԱԱԾ-ն այդ մասին արդեն տեղեկություն հրապարակել է:





























