Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության ձերբակալված կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի փոխարեն մայիսի 20–ին նոր կին համանախագահ է ընտրվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ HDP–ի նախկին կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի դեմ դատական գործ էր հարուցվել «անօրինական ցույցերի մասնակցելու» եւ «ժողովրդի մի մասի հանդեպ ատելություն սերմանելու» մեղադրանքով։ Այնուհետ Ֆիգեն Յուքսեքդաղի լիազորությունները դադարեցվել էին։

HDP–ի արտակարգ համաժողովում պատվիրակներն ընտրել են Սերփիլ Քեմալբային որպես կուսակցության կին համանախագահ։

Նշվում է, որ Սերփիլ Քեմալբայը ծնվել է Կարսում։