Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ռոլանդ Սահակյանը մայիսի 23-ին վաղ առավոտյան կմեկնի Մոսկվա բուժման: Այս մասին NEWS.am-ին ասացին Ռոլանդի հարազատները:

Ռոլանդի հետ մեկնելու է նաեւ մայրը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն օրերս որոշում է ընդունել ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթյունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը շարունակել Ռուսաստանի Դաշնությունում:

Կառավարության որոշմամբ, ՊՆ-ին գումարներ կհատկացնի Ռոլանդ Քաջիկյանի բուժումը Ռուսաստանում կազմակերպելու համար:

Նշենք, որ Ռոլանդը միակն էր, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ հոսպիտալում էր: