Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը որոշող խորքային գործոնը իր քաղաքակրթական ինքնաբավության գիտակցման գործընթացն է: Այդ մասին նոյեմբերի 23-ին «Ժամանակակից Ռուսաստանում սոցիալ-քաղաքական եւ մշակութային գործընթացները» գիտա-գործնական սեմինարի ընթացքում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը չի ձգտում վերականգնել իր կայսերապաշտական հավակնությունները, չի ձգտում ոչ Եվրոպա, ոչ Ասիա, այլ գնում է իր առանձին ուղով:
«Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր շատ բաներ ունեն, բայց ունեն նաեւ բազում տարբերություններ, որոնք պետք է պահպանել, քանի որ դրանք վկայում են երկու երկրների ինքնության մասին»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ երկու երկրները ներկայացնում են երկու տարբեր քաղաքակրթություններ:





























