Ալպարսլան Չելիկը, որը պատասխանատվություն էր ստանձնել ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար, Թուրքիայում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ապօրինի զենք պահելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է փաստաբան Մուրատ Ուստյունդաղը։

«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը։

Օլեգ Պեշկովը զոհվել է 2015-ի նոյեմբերի 24-ին ։Թուրքական Էֆ-16 կործանիչը խոցել է ռուսական Սու-24 ռմբակոծիչը, որից հետո կատապուլտի միջոցով վայրէջք կատարող օդաչուի վրա ցամաքից կրակել ու սպանել են։ Զոհված օդաչուին հետմահու շնորհել են Ռուսաստանի հերոսի կոչում։

Միջադեպից անմիջապես հետո օդաչուի մահվան համար պատասխանատվություն է ստանձնել Ալպարսլան Չելիկը։ Ընդ որում քննության ընթացքւոմ զինյալը հայտնել է, որ չի սպանել օդաչուին ու իր ենթակա զինյալին էլ կարգադրել է չկրակել Պեշկովի վրա։

Անցած տարվա ապրիլին թուրքական ոստիկանությունը Չելիկին կալանավորել էր զենքի ապօրինի պահման համար։