Դուբայի առաջին բյուջետային ավիաընկերության` Flydubai-ի 25-րդ ուղղությունը դարձել է Երեւանը: Նոյեմբերի 22-ին կայացել է առաջին թռիչքը: Ընկերությունը տոմսի չափազանց ցածր գին է առաջարկում` սովորական ծառայությունների բացակայության հաշվին, գրում է Gulf News-ը:
Պարբերականը գրում է, որ 25-րդ ուղղությունը կարեւոր է Flydubai-ի համար, քանի որ Երեւանը բարգավաճող ու ինտրիգային քաղաք է: Ընկերության գործադիր տնօրեն Գեյթ Ալ Գեյթը նշել է, որ Երեւանը գրավիչ ուղղություն է: Ընկերությունը շեշտը դնում է աշխարհագրության ընդլայնման վրա եւ ուղեւորներին միշտ նոր առաջարկներ է անում: Երեւանյան ուղղությամբ ընկերությունը ուզում է նոր բիզնեսի եւ ուղեւորությունների հնարավորություն ընձեռել հաճախորդներին:
Դուբայ - Երեւան չվերթը կիրականացվի շաբաթական երկու, իսկ դեկտեմբերի 15-ից` երեք անգամ:





























