Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը ՌԴ շահերի բաժնի ղեկավար Անդրեյ Սմագան նախօրեին այցելել է Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիներին: Տվյալ տեղեկությունը հաստատել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Այցի մանրամասները չեն հաղորդվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի ՆԳՆ-ն նոյեմբերի սկզբին հայտնել էր, որ Ռուսաստանի օգտին լրտեսություն անող խմբի է ձերբակալել: Ներկայումս անազատության մեջ են 13 մարդ, որոնցից 4-ը՝ ՌԴ քաղաքացիներ են: Այդ անձինք են Ռուբեն Շիկոյանը, Արմեն Գեւորգյանը, Պետրե Դեւրիշաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը:





























