Ամերիկյան Վիսկոնսինից ատամնաբույժ Դասթին Պֆանդհելերը որոշել է մինչեւ 30 տարեկանը 221 երկիր այցելել, այդ թվում՝ Հայաստան:

«Ես ճամփորդել եմ աշխարհով մեկ, բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց երբեք չեմ շրջագայել ՄԱԿ-ի ցանկով, որում 193 երկիր կա»,- ասում է Պֆանդհելերը՝ հավելելով, որ առաջնորդվում է Lonely Planet-ի «World» գրքով:

Պֆանդհելերը որոշել է մինչեւ 30 տարեկանը լինել գրքում նշված բոլոր երկրներում՝ դառնալով այդքան երկիր այցելած ամենաերիտասարդ ճանապարհորդը: Սինգապուրում աշխատող երիտասարդ ատամնաբույժը 16 օր շարունակ 12-ական ժամ է աշխատել, որպեսզի հետո 12 օր ճանապարհորդի:

Lonely Planet News-ի հոդվածում հրապարակվել են նաեւ Հայաստանում եւ Արցախում արված Դասթինի լուսանկարները: