«Ելք» դաշինքն առաջարկում է կրճատել Հայաստանում նախարարությունների թիվը՝ 18-ից հասցնելով 15-ի։ Այս մասին մարտի 30-ին Ազգային ժողովում հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության նոր խմբագրությունը պահանջում է, որ Կառավարությանն առընթեր մարմինները ներառվեն նախարարությունների կազմում։ Սակայն այդ կարգն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, իսկ մինչ այդ նշված կառույցների ղեկավարները, առաջին հերթին Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայությանը, քաղաքական պաշտոնատար անձինք չեն հանդիսացել։ «Քաղաքական պատասխանատվություն չկրելով՝ խորհրդարանին հաշվետու չէին»,-նկատել է Մարուքյանը։

2001 թվականին ՆԳՆ-ն վերածվեց Ոստիկանության, իսկ Ազգային անվտանգության նախարարությունը՝ Ծառայության (2003 թվականի հունվարի 1)։ Նոր ՆԳՆ-ում «Ելք»-ն առաջարկում է ներառել Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը տալ առանձին նախարարությունների։ Կադաստրի պետական կոմիտեն առաջարկվում է ներառել Արդարադատության նախարարության կազմում, իսկ Սփյուռքի նախարարությունը ձուլել ԱԳՆ-ին։ Գյուղնախարարությունն ու Բնապահպանության նախարարությունը պետք է  միավորել՝ ինչպես կրթության եւ մշակույթի նախարարությունները։ Առաջարկվում է Ֆիննախ վերադարձնել պետեկամուտների կոմիտեն (որը պատասխանատու է հարկերի եւ մաքսայինի համար)։

ՊՆ-ն, Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություններն առաջարկվում է թողնել ներկա տեսքով։ Էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների նախարարությունում, ըստ Մարուքյանի, պետք է ներառվի, միջուկային էներգիայի անվտանգության պետկոմիտեն, իսկ Քաղաքավիացիայի գլխավոր վարչությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։

Վերջապես, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ծրագրվում է ստեղծել միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարություն, ինչպես նաեւ պետական գույքի կառավարման կոմիտե։ Առաջարկվում է կառավարությունը վստահել փոխվարչապետին։

«Այսպիսով, Կառավարությունում գերատեսչություններ, որոնք հաշվետու չեն խորհրդարանին, չեն մնա։ Եւ դա ճիշտ է։ Մենք ենք նրանց նշանակում եւ աշխատավարձ վճարում»,-ընդգծել է Մարուքյանը։