Մարդիկ սկսել են բրինձ աճեցնել մոտ 9400 տարի առաջ, պարզել են չինացի գիտնականները Չինաստանի հարավում Չժեզցյան նահանգում պեղումների ժամանակ։ Այնտեղ նրանց հաջողվել է գտնել մշակված բրնձի հատիկներ, հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը։
Աշխատանքներն իրականացվում էին այն տեղանքում, որտեղ հնագետները մինչ այդ գտել էին հին արտեֆակտներ, օրինակ կավից տարաներ։ Այնտեղ հետազոտողները հայտնաբերել են բրնձի մի քանի հատ վատ պահպանված ցողուններ ու հսկայական քանակության ֆիտոլիտներ՝ կրեմնիումի մասնիկներ, որոնք որոշ բույսեր օգտագործում են վնասատուներից պաշտպանվելու համար։ Գրեթե բոլոր ֆիտոլիտները ճկված էին, ինչը բնորոշէ աճեցված բրձնին ու բնորոշ չէ վայրի բրնձին։ Բրնձի տարիքը հաջողվել է պարզել ֆիտոլիտների անալիզի օգնությամբ։
Առայժմ սրանք մարդու կողմից բրնձի աճեցման ամենահին վկայություններն են։ Բացառված չէ, որ հենց այդ տարածաշրջանն է դարձել այն վայրը, որտեղ մարդիկ սկսել են բրինձ աճեցնել։





























