Հրաչյա Ռոստոմյանը կշարունակի մնալ սպորտի նախարարի պաշտոնում։

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում է կայացրել Հրաչյա Ռոստոմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Հիշեցնենք, որ Հրաչյա Ռոստոմյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին վերադարձավ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո։