ԿԺԴՀ-ի բանակը «պատրաստ է երկրի բարձր ղեկավարության հրամանով ցանկացած պահի միջմայրացամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել»։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Նոդոն սինմուն» հանրապետության կենտրոնական պարբերականին։

Հոդվածում նշվում է, որ Հյուսիսային Կորեայի գիտնականներն ու տեխնոլոգները «արդեն բարեհաջող փորձարկել են Hwason-12 եւ Pukguksong-2 տեսակների ռազմավարական բալիստիկ հրթիռներ»։