«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր ծառայողական ավտոմեքենաներում տեղադրվել են GPS համակարգեր, որոնք «խաբարբզիկի» դեր են կատարում:

Այսինքն, ղեկավարությունը այս համակարգի միջոցով տեղեկանում է, թե վարորդը քանի կիլոմետր է քշել ավտոմեքենան, ըստ այդմ՝ որոշում, թե որքան բենզին է ծախսվել: Մի խոսքով` թանկ սարքավորումները գնել–տեղադրել են, որպեսզի վարորդը չխաբի իրենց ու բենզին չյուրացնի:

Մեր տեղեկություններով, վարորդներն էլ որպես բողոքի նշան, գործն ավարտելուց հետո քաղաքում մի քանի ավել «կրուգ» են տալիս, որպեսզի ապացուցեն, որ տրված բենզինը հազիվ է հերիքում:

Վարորդներից մեկն էլ այսպես մեկնաբանեց. «Դե որ թույլ օղակը մենք ենք, մեզ են ստուգում: Մենք էլ ավել, «հավայի» կքշենք, որ ոչ ինձ, ոչ քեզ լինի:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում