ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշելը, Վաշինգտոնի Կալորամա թաղամասում 8.1 մլն դոլարով առանձնատուն են գնել, հաղորդում է The Washington Post-ը։
Նշվում է, որ առանձնատունն ունի 8 սենյակ եւ 10 սանհանգույց։ Օբամա ամուսինները նախկինում վարձակալում էին այդ տունը, բայց ի վերջո որոշեցին այն գնել, քանի որ պետք է ապրեն Վաշինգտոնում, մինչեւ կրտսեր դուստրը՝ Սաշան, ավարտի դպրոցը։





























