Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կան եւ տարաձայնություններ, եւ շփման կետեր։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Մոսկվան այս հարցում նախընտրություններ չունի, քանի որ կարեւորը կառուցողական տրամադրվածությունն է։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես եւ Անգելան վաղուց ծանոթ ենք, միասին աշխատում ենք, մենք տարաձայնություններ ունենք, սակայն կան նաեւ շփման կետեր։ Դա հատկապես վերաբերումէ տնտեսական փոխգործակցությանը։ Միջազգային քաղաքականության շուրջ որոշ հարցերում էլ ընդհանուր տեսակետներ ունենք։ Կան նաեւ խնդիրներ, որոնց լուծմանը մենք տարբեր կերպ ենք մոտենում։ Իմ կարծիքով, եթե եւ մենք, եւ մեր գործընկերները քաղաքականության մեջ չառաջնորդվենք միայն տվյալ պահով, այլ մեր երկրների հիմնարար շահերով, ապա հաստատ կգտնենք ոչ միայն շփման կետեր, այլեւ փոխգործակցության ճիշտ ուղին»,-ասել է Պուտինը։




























