Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում կանանց կողոպուտով է զբաղվել Հայաստանի մի քաղաքացի, որը երեք ամիս անպատիժ է մնացել:
Regions.ru-ն հաղորդում է, որ 2010թ. սեպտեմբերից իրավապահ մարմինները պարբերաբար հանցագործության մասին հաղորդում է ստացել կանանցից, որոնք տուժել են կողոպտիչի գործողություններից: Հանցագործի ձեռագիրը նույնն է եղել. ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով` կանանցից հափշտակել է նրանց պայուսակները:
Տուժածներից շատերը չեն կարողացել նկարագրել տղամարդու արտաքին տեսքը, քանի որ նա հանցագործությունները կատարել է օրվա մութ ժամերին, սակավամարդ վայրերում: Սակայն մանրուքներից ձեւավորված պատկերի հիման վրա ոստիկանությունը կարողացել է գտնել հանցագործին` Հայաստանում հետախուզման մեջ գտնվող 20-ամյա տղամարդուն:





























