Մայիսի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում 35-ամյա Արմենուհի Ա.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: