ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միանում է «այն երկրների փոքր խմբին, որոնք մերժում են ապագան»: Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից հրաժարվելու մասին Թրամփի որոշման կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
Ըստ AP-ի՝ Փարիզի համաձայնագրին միացած երկրները «պտուղը կքաղեն» ստեղծված «աշխատատեղերի եւ ձեռնարկությունների» միջոցով: Օբաման կարծում է, որ ԱՄՆ-ն այդ ամենում պետք է առաջատար դեր ունենա: Միաժամանակ, Թրամփի որոշումն արտացոլում է «ամերիկյան առաջատարի դերի բացակայությունը»:
Ամեն դեպքում, Օբաման վստահ է, որ ԱՄՆ-ի քաղաքները, նահանգներն ու բիզնեսն այդ բացը կլրացնեն՝ ստանձնելով կլիմայի պաշտպանության հարցով նախաձեռնությունը, հատկապես, որ բիզնեսն ակտիվորեն ներդրումներ է անում այլընտրանքային էներգիայի աղբյուրների ոլորտում:





























