Tesla, SpaceX ու PayPal ընկերության համահիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հրաժարվել Սպիտակ տանը խորհրդին մասնակցությունից՝ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին՝ ԱՄՆ-ի որոշումից հետո։

«Ես դուրս եմ գալիս նախագահական խորհրդից։ Կլիմայի փոփոխությունները իրականություն են։ Փարիզյան համաձայնագրից հրաժարվելը չի համապատասխանում ոչ ԱՄՆ-ի , ոչ աշխարհի շահերին»,- գրել է նա Twitter-ում ։

Ավելի վաղ ՄԱսկը հայտնել էր, որ փորձել է համոզել Դոնալդ Թրամփին հրաժարվել այդ որոշումից, նախազգուշացնելով, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ինքը կլքի խորհուրդը։