Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Սահմանադրական վեհաժողով ստեղծելու շուրջ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը պետք է փոխարինի ներկա Ազգային խորհրդարանին, հաղորդում է BBC-ն։

Ըստ Մադուրոյի՝ նոր օրենսդիր մարմինն իրավունք կունենա փոփոխություններ անել երկրի Սահմանադրությունում։ Գործող խորհրդարանում մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, որը Մադուրոյին հրաժարական տալու կոչ էր անում։

Մադուրոյի հակառակորդները դեմ են առաջարկված բարեփոխումներին՝ համարելով, որ դրանց գլխավոր նպատակն իշխանությունը նախագահի ձեռքում կենտրոնացնելն է։