Ամերիկյան նորագույն ավիակիր Gerald Ford-ը փոխանցվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԾՈՒ-ի մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ արտադրողը՝ Huntington Ingalls Industries ընկերությունը, ավիակիրը պատվիրատուին է հանձնել Նյուփորթ Նյուս բազայում (Վիջինիա, ԱՄՆ)։ Նավի փորձարկումներն ավարտվել են մայիսի 26-ին։

Նախատեսվում է, որ ավիակիրը ռազմածովային ուժերի մարտական կազմում կներառվի այս ամառ։ Հետո այնտեղ կտեղավորեն անձնակազմն եւ նավը ծովում վերջական մշակման կենթարկվի։ Ենթադրվում է, որ ավիակիրը մարտական լիակատար պատրաստվածության մակարդակ կունենա 2020 թվականին, ընդգծում է ՌԾՈՒ մամուլի ծառայությունը։

Gerald Ford-ի տախտակամածն ավելի մեծ է, քան մյուս ավիակիրներինը, այդ պատճառով այն կկարողանա վառելիքի եւ զինամթերքի համար նախատեսված ավելի շատ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ կրել։ Բացի այդ, ավիակիրն ունի երկու նոր միջուկային էներգետիկ սարքավորում, որոնք կարող են երեք անգամ ավելի շատ էլեկտրականություն արտադրել, քան Nimitz տեսակի նավերը։