Հունիսի 1-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Աթենքի փողոցի թիվ 4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Հարություն Զ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Հրազդան տոնավաճառի մոտ, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար եւ բանկային քարտեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 35-ամյա Աննա Ս.-ն է:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: