Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ամենացածր կետում «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր։ Այս մասին Պետերբուրգի տնտեսական ֆորումում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ երկրները պահպանում են երկխոսությունը միջազգային հարթակներում՝ ՄԱԿ, G20, սակայն համագործակցության հիմք այլեւս չկա։ 

Բայց նման իրավիճակը ձեռնտու չէ ոչ ռուսական, ոչ ամերիկյան կողմին։ Պուտինը նշել է, որ առեւտրի մեջ երկկողմանի ամուր կապերը կարող են ապահովագրել այդ հարցում քաղաքական տատանումներից։

Դրանից հետո ՌԴ առաջնորդը դիմել է ամերիկյան բիզնեսին՝ կոչ անելով օգնել երկու երկրների միջեւ երկխոսության վերսկսմանը։