Մայիսի 9-ին Չինաստանի արեւելքում Վեյխայ քաղաքում ավտոբուս է հրկիզվել, որի հետեւանքով 11 երեխա է զոհվել։ Կասկածում են, որ վարորդը միտումնավոր է հրկիզել ավտոբուսը, հայտնում է «Սինհուան»։

Մայիսի 9-ի առավոտյան մանկապարտեզի սաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել՝ ավտոճանապարհային թունելում ավտոբուսը բախվել է առջեւից գնացող մեքենային ու հրկիզվել։ Միջադեպի հետեւանքով 13 մարդ է զոհվել, այդ թվում 11 երեխա, որոնցից հինգը Կորեայի Հանրապետությունից։ Զոհվել է նաեւ վարորդը։

Հրդեհը բռնկվել է վարորդի նստատեղից , որի մոտ կրակայրիչի կափարիչ են հայտնաբերել, իսկ ավտոբուսում գտել են նաեւ հետքեր, որոնք մնացել են բենզինի այրվելուց հետո։

Հետագայում պարզվել է, որ վարորդը ինքն է հրկիզում կազմակերպել , քանի որ դժգոհ էր գիշերային հերթափոխի ու արտաաշխատանքային ժամերի դիմաց վճարումների դադարեցումից։