Կոմիտասում գտնվող «Ամերիաբանկ»-ում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am–ին հայտնի էր  դարձել, որ  հաճախորդի եւ բանկի կառավարչի միջեւ վիճաբանությունն ավարտվել է զենքի գործադրմամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հաճախորդը  ցանկացել է հոր  բանկոմատի քարտը վերցնել բանկից, սակայն  չեն տվել՝ պահանջելով, որ ներկայանա այն անձը, որի անվամբ  է քարտը։  Երիտասարդը սկսել է վիճել, ինչի հետեւանքով  բանկի կառավարիչը նրան դուրս է հրավիրել՝  «զրույցը»  շարունակելու, բանը հասել է ձեռնամարտի։  Վիճաբանության ժամանակ  հաճախորդը  իր մոտ եղած ատրճանակով սպառնացել է բանկի կառավարչին, ապա հարվածել գլխին։  Բանկից ահազանգել են  իրավապահներին,  որոնք վնասազերծել  են երիտասարդին։

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից  մեզ հետ զրույցում հայտնել են, որ երիտասարդը այս պահին ոստիկանությունում է։ Հանգամանքները պարզվում են։