Համաշխարհային համայնքը դեռ ժամանակ ունի կլիմայական փոփոխությունների հարցում իր դիրքորոշումները համաձայնեցնելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին որոշումը, փոխանցում է Gazeta.-ն։
«Այդ համաձայնագիրը դեռ ուժի մեջ էլ չի մտել։ Այն պետք է ուժի մեջ մտնի 2020-ից»,- ասել է նա։
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ եթե համաշխարհային համայնքը կառուցողական աշխատի, ապա կկարողանա «պայմանավորվել» կլիմայական փոփոխությունների հարցերով։
Պուտինն իր միտքը անգլերեն է ավարտել ՝ Don't worry, be happy





























