Բաքվի 8-րդ շտապ օգնության կայան կանչ է գրանցվել Չինգիզ Մուստաֆաեւ-19-ը հասցեից: Սակայն բժիշկների եւ կանչ կատարած մարդու միջեւ կռիվ է ծագել: Կանչը կատարողը գործընկերների աչքի առջեւ անգթորեն ծեծել է անեսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների բրիգադային բժիշկներ Բախտիր Ասկերովին եւ Թարան Հուսեյնովին: Սակայն, երբ ժամանել է ոստիկանությունը, անհայտ անձն անհետացել է դեպքի վայրից:

Դեպքի մասին հաղորդվել է Յասմալի շրջանային ոստիկանությանը, Ներքին գործերի նախարարությանը եւ գլխավոր դատախազությանը: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ կռիվ հրահրողը եղել է Յասամալի բնակիչ Ջեյհուն Աղաեւը: Գործի առթիվ ընթանում է հետաքննություն