Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է կապտագոն թմրանյութ օգտագործելու մեջ՝ բողոքի ակցիաների ժամանակ կողմնակիցներին ակտիվ պահելու համար:

«Նրանք որոշակի թմրամիջոցներ են օգտագործում, որ օգտագործել ու օգտագործում է «Իսլամական պետությունը»: Դա հզոր թմրանյութ կապտագոնն է»,- Մադուրոյի հայտարարությունն է վկայակոչում մեքսիկական Excelsior-ը:

Այս թմրանյութը հայտնի է «ջիհադականների թմրանյութ» անունով եւ, որոշ տեղեկություններով, Սիրիան ամենախոշոր արտադրողներից է:

Մադուրոյի խոսքով՝ կապտագոնը բաժանում են ցուցարարներին՝ ակցիաների ժամանակ բռնություն կիրառելու համար: