Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պատճառը «Մահմեդական եղբայրներ» ասոցացիայի գլխավորությամբ ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը դադարեցնելու՝ Դոհային համոզելու Եգիպտոսի փորձերի ձախողումն էր։
«Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարությունը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունը խզելու որոշում է կայացրել «Մահմեդական եղբայրներ»-ի գլխավորությամբ ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնել համոզելու անհաջող փորձերից հետո», -ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում։
Հայտարարության համաձայն՝ Կատարը «ապաստան է տրամադրում «Մահմեդական եղբայրներ»-ի առաջնորդներին, որոնց նկատմամբ դատավճիռներ են սահմանվել՝ Եգիպտոսի տարածքում ահաբեկչություններին մասնակցության հետ կապված»։
Պաշտոնական Կահիրեի համաձայն՝ «Դոհան տարածում է «Ալ Քայիդա» ու «Իսլամական պետություն» խմբավորումների գաղափարախոսությունը եւ աջակցում է Սինայ թերաղզու տարածքում ահաբեկչություններին»։
Կահիրեն եւս, ինչպես Աբու Դաբին, Մանաման ու Էր Ռիադը, հայտարարել է Դոհայի հետ ծովային եւ օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին։





























