Համագործակցության շանհայյան կազմակերպության երկրների կառավարությունների ղեկավարները նոյեմբերին նեղ կազմով հանդիպել են Դուշանբեում:

Բացելով հանդիպումը Տաջիկստանի վարչապետ Ակիլ Ակիլովը հույս է հայտնել, որ նիստը թույլ կտա լուծել այս տարվա հունիսին Տաշքենդում կազմակերպության առջեւ դրված խնդիրները:

Ակիլովի կարծիքով, նեղ հանդիպման ձեւաչափը թույլ կտա «մտքեր փոխանակել կազմակերպության արդիական թեմաների շուրջ»:

Ներկայումս ՇՀԿ անդամ են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Իրանը, Հնդկաստանը, Մոնղոլիան եւ Պակիստանը ՇՀԿ-ում ունեն դիտորդի կարգավիճակ: