Ռեժիսոր Օլիվեր Սթոունը Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինին սկավառակի դատարկ տուփ է նվիրել՝ «Բժիշկ Սթրեյնջլաֆ կամ ինչպես ես դադարեցի վախենալ եւ սիրեցի ռումբ»-ից Սթենլի Քուբրիկի պատկերով։ Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա «տիպիկ ամերիկյան նվեր» է անվանել, գրում է Variety-ը:

Սթոունը նախագահին կինոժապավենը ցուցադրել է փաստագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Համատեղ կինոդիտումից հետո ռեժիսորը Պուտինին սկավառակի տուփն է նվիրել՝ ըստ երեւույթին մոռանալով սկավառակը հանել DVD նվագարկիչից: