Հունիսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառը գողություն կատարելու կասկածանքն էր: Խուզարկությամբ նրա մոտ բջջային հեռախոս հայտնաբերվեց եւ պարզվեց, որ նա հեռախոսը գողացել էր թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում՝ 1972 թ. ծնված Անահիտ Ա.-ի պայուսակից՝ պատճառելով 120.000 դրամի վնաս:
Ասատուր Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:




























