Մոզամբիկում ճաղատ տղամարդիկ ռիսկային գոտում են հայտնվել, նրանց օգտագործում են ծիսական սպանություններում։ Ոստիկանությունը զգուշացրել է բնակիչներին՝ հաղորդելով, որ երկրի կենտրոնական հատվածում ճաղատ տղամարդկանց մնացորդներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։

Տղամարդկանց գլուխները կտրել են եւ հանել ներքին օրգանները։ Իրավապահները եզրակացրել են, որ դրանք օգտագործվել են ծիսակարգում, քանի որ, ըստ հավատալիքների, բոլոր ճաղատ մարդիկ հարուստ են։