Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները կշարունակեն ներկայացնել կեղծ հայտարարագրեր, քանի պաշտոնն ապօրինի հարստացման ուղիղ ճանապարհն է:
«Կան կեղծ հայտարարագրեր, երբ անձը որոշ դեպքերում ներկայացված է որպես «բոմժ», բայց ռեալ ունեցվածքը լրիվ այլ է: Կարո՞ղ ենք այսօր արձանագրել, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն օրենքով տրված գործառույթները չի կատարել: Ես կարող եմ ասել, որ չի կատարել»,- այսօր՝ հունիսի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման օրինագծի քննարկման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ կոռուպցիան իսկապես հարիր չէ Հայաստանին, սակայն դրա դեմ պայքար հնարավոր է, եթե պաշտոնն ուղիղ ճանապարհ չլինի հարստացման համար:
Նշենք, որ Ագզային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը:





























