Եվրասիական տնտեսական միությունում միասնական բանկային շուկայի թեման քննարկվում է, սակայն դեռ շատ հարցեր կան։ Այս մասին հունիսի 7-ին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Տիգրան Դավթյանը։
Որպեսզի Ղազախստանից կամ Ռուսաստանից բանկը կարողանա մասնաճյուղ բացել Ղրղզստանում, Բելառուսում կամ Հայաստանում, անհրաժեշտ կլինի ինչ-որ կերպ համաձայնեցնել կարգավորիչների կանխատեսումային պահանջները կոմերցիոն բանկերին։ Օրինակ՝ Հայաստանում բանկի նվազագույն կանոնակարգային կապիտակը 30 մլրդ դրամ է ( վերահաշվարկով շուրջ 62 մլն դոլար), իսկ Ռուսաստանում՝ վերահաշվարկով շուրջ 5 մլն դոլար։
«Այդ պարագայում Ռուսաստանում ինչ-որ մեկը կարող է ձեւական գրասենյակ բացել, իսկ այստեղ կաշխատի՝ կապիտալի վերաբերյալ մեր պահաջները շրջանցելու համար։ Նույնն են հարցերը նաեւ կապված մյուս պահանջների հետ։ Օրինակ՝ պահեստավորման դրույքաչափի հետ կապված։
Այդ պատճառով պետք է որոշել՝ երբ եւ ում նորմատիվները կգործեն եւ ինչպիսի բանկային մասնաճյուղերում։ Քննարկումների դեռ երկար ճանապարհ պետք է անցնել»,- հստակեցրեց Դավթյանը։




























