Կոռուպցիայի դեմ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը: Հունիսի 7-ին` Ազգային ժողովում հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Սա կլինի հանձնաժողովի անկախության լավագույն երաշխիքը: Այսպես այն չի ընկնի իշխանությունից կախվածության մեջ եւ չի դառնա քվազի ժողովրդավարության հերթական ատրիբուտը, հայտարարեց Պետրոսյանը:
Այս հանձնաժողովը պետք է հանձնել ընդդիմության հովանավորությանը: Այդպիսով կմեծանան նրա վերահսկիչ գործառույթները եւ իշխանություններին նրա հակակշիռը: Իսկ սա պետական պաշտոնյաներին կզրկի պատժից խուսափելու հնարավորությունից, նշեց նա:





























