Վանաձորում վերելակի հորանն ընկած աղջկան վիրահատել են: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ վիրահատվել է 14-ամյա Լուսինե Զ.-ի ազդրերը, նրա վիճակը կայուն է:

Նշենք, որ հորանն ընկնելու հետեւանքով երեխայի մոտ կա կոնքի երկու ոսկրի կոտրվածք, երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայսի 30-ին Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն էր ընկել 14-ամյա Լուսինե Զ.-ն, որը ստացել է բազմակի վնասվածքներ:

Նրա հետ վերելակում եղել է 14-ամյա Վ. Ա.-ն, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: