Երեւանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա Ա. Դ.-ն Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ երեխայի վիճակը վիրահատությունից հետո արդեն կարգավորվել է, նա ապաքինվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 4-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել: Բագրատունյաց պողոտայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4-ամյա Ա. Դ.-ին: