Վրաստանի Սահմանադրությունում կետ կսահմանվի, որի համաձայն՝ օտարերկրացիներին հողի վաճառքն արգելվում է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Նախաձեռնությանը կողմ են «Դեմոկրատական շարժում» եւ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունները։

Նշվում է, որ փոփոխությունը կսահմանվի ազգային շահերից ելնելով։

Մասնավորապես, խոսքը գյուղատնտեսական նշանակության հողերի մասին է։ Ընդգծվում է, որ բնակչությունն աջայցում է այս նախաձեռնությանը։