Մեխիկոյում հայտնաբերվել են ացտեկների հին տաճարի եւ հրապարակի ավերակներ: Տաճարը ծառայել է գնդակախաղերին եւ զոհաբերություններին, փոխանցում է Gazeta-ն:

Զոհաբերության մասին են վկայում պարանոցի մեծ թվով ողերը: Ըստ որում՝ շատ հաճախ զոհաբերությունները կատարվում էին գնդակախաղերի ժամանակ:

Հնագետների կարծիքով՝ քամու աստված Էեկտալյայի տաճարը կառուցվել է 1486-1502 թվականներին. շենքի բարձրությունը կազմել է 34 մետր: