Չինաստանի Ցինադո քաղաքի ղեկավարությունը սահմանափակել է ընտանիքում շների քանակը, գրում է Lenta-ն։

Նոր օրենքների համաձայն, որոնք ուժի մեջ են մտնում այսօրվանից՝ յուրաքանչյուր ընտանիքում կենդանիների քանակը չպետք է անցնի 1-ից։ Իրավախախտներին 74-ից մինչեւ 295 դոլար տուգանք է սպառնում։

Իշխանությունները տարածել են նաեւ արգելված շների ցանկը, որոնց թվում են նաեւ դոբերմաններն ու փիթբուլները։

Բացի այդ, սեփականատերերը պետք է գրանցեն իրենց շներին՝ նշելով ցեղատեսակը, գույնն ու տարիքը։

Իսկ քաղաքացիներ, որոնք մինչեւ տվյալ օրենքը, տանը մեկից ավելի ընտանի կենդանիներ են ունեցել, կարող են շարունակել պահել նրանց։