Հին իրերի շուկայում 13 դոլարով գնված մատանին Լոնդոնում կայացած Sotheby's-ի աճուրդում 847 հազար դոլարով է վաճառվել: Մատանու մեկնարկային գինը 452 հազար դոլար է եղել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Մատանին կինը գնել է 1980-ականներին, հին իրերի շուկայում: Պարզվել է, որ մատանու վրայի քարը 26 կարատանոց ադամանդ է: Սա պատահաբար է պարզվել: Կնոջ ծանոթ ոսկերիչներից մեկն այն տեսել է ու ենթադրել, որ քարը կարող է իսկական ադամանդ լինել: