Շոտլանդական եպիսկոպոսական եկեղեցու սինոդը քվեարկել է նույնասեռականների ամուսնությունների օգտին։ Սա առաջին Անգլիկանյան միությունն է Բրիտանիայում, որը նման որոշում է կայացրել, հայտնում է BBC-ն։

Այդ նախաձեռնության օգտին են արտահայտվել սինոդի անդամների երկու երրորդը։

Ըստ սինոդի որոշման, եկեղեցում կարող են պսակադրվել ոչ միայն Շոտլանդական եպիսկոպոսյան եկեղեցու ծխականները, այլեւ Անգլիկանյան եկեղեցու ցանկացած այլ ճյուղի հետեւորդները։ «Մեր ամուսնական կանոններոմ վերացնելով գենդերային տարբերությունները՝ մեր եկեղեցին հաստատում է, որ նույնասեռականները ոչ միայն ամուսնանում են, այլեւ պսակադրվում՝ աստծու առջեւ»,- հայտնել է Շոտլանդական եպիսկոպոսային եկեղեցու գլխավոր առաջնորդ Դեւիդ Չիլինգվորթը։

Ընդ որում նա շեշտել է, որ այդ որոշումը միաձայն չի կայացվել, դրա համար էլ հոգեւորականներին չեն ստիպելու իրենց կամքին հակառակ՝ պսակադրել նույնասեռական զույգերին ։