Հունիսի 8-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Վ. Կ.-ի համար քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքը, ստվարաթղթե տուփով 21 խմորեղենների մեջ նկատել են սպիտակ փոշենման զանգված:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: